Լեհաստանի դեսպանությունը համերաշխություն է հայտնում քաղբանտարկյալներին

Եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիների ընտանիքների հետ հանդիպումից հետո Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել։ Դիվանագիտական ներկայացուցչությունը համերաշխություն է հայտնել քաղբանտարկյալներին։

«Խորապես մտահոգված ենք բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվածների և կալանավորվածների ընտանիքների պատմություններով։ Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում բոլոր անարդար կերպով կալանավորված անձանց, ովքեր պայքարում են ժողովրդավարական արժեքների համար, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակում»,- նշված է դեսպանատան գրառման մեջ, որը տարածվել է հանդիպման լուսանկարների հետ միասին։

Հիշեցնենք, երեկ ցուցարարների ընտանիքի անդամները հանդիպել են Եվրոպական Միության անդամ երկրների դեսպաններին և դեսպանատների ներկայացուցիչներին։ Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանները լսել են այն մեթոդների մասին, որոնք «Վրացական երազանք»-ը կիրառել է եվրոպամետ ցույցերի մասնակիցներին դեմ։