Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն. Դանիայի դեսպան

Եվրամիության երկրների դեսպանները հանդիպել են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքների անդամների հետ։

Վրաստանում և Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը հանդիպումից հետո X-ում գրել է՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն.

«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք ծանոթացանք ցավոտ անձնական պատմությունների` ձերբակալվածների ընտանիքներից և ընկերներից ոստիկանության բռնության, ձերբակալությունների ու անարդար կամ չափազանցված մեղադրանքների մասին: Անպատժելիությունն ու անարդարությունը պետք է ավարտվի, և քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն», — ընդգծել է Սորենսենը։