![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/12/cuyc1.jpg)
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ կապված հավաքների ու ցույցերի կանոնների խստացման ու վարչական պատասխանատվության հետ։
Փոփոխություններն արագացված կարգով քննարկել և ընդունել են «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները։
Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել միաժամանակ ութ օրենքներում, թեև հիմնական փոփոխությունները վերաբերում են երեք հիմնական օրենքներին։ Դրանք են.
- «Հավաքների և մանիֆեստացիայի մասին» օրենք,
- Վարչական իրավախախտումների օրենսգիրք,
- Քրեական օրենսգիրք:
Քաղհասարակության կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի կողմից ընդունված օրենքներն ուղղված են հավաքների ազատության դեմ, քանի որ դրանք անօրինական են համարում բողոքի ցույցերի իրավունքի բազմաթիվ ասպեկտներ և նպատակ ունեն ճնշել հավաքների ազատությունը։
Հանրային պաշտպանը ևս քննադատել է «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ փոփոխությունները: Ըստ Օմբուդսմենի, վերոնշյալ փոփոխությունները «ազդում են հավաքների, արտահայտվելու և արդար դատավարության հիմնարար իրավունքների իրացման վրա և ստեղծում են այդ իրավունքների անհամաչափ սահմանափակումների վտանգ»։ Օմբուդսմենը ռեպրեսիվ փոփոխությունների առնչությամբ դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և խնդրել է իրավական եզրակացություն պատրաստել։