Քաղաքական ճգնաժամի հետևանքը Վրաստանի տնտեսության վրա. TI-ի զեկույցը

Արևմտյան երկրների կիրառած պատժամիջոցները և ներքաղաքական ճգնաժամն արդեն մասամբ ազդել են Վրաստանի տնտեսության վրա, տեղեկացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

Ըստ TI-ի՝ տնտեսական աճի տեմպերը նվազել են, բնակչությունն ավանդները լարիից փոխում է դոլարի, լարին արժեզրկվել է, Ազգային բանկի (ԱԲ) արժութային պահուստները նվազել են, ներդրումային միջավայրը վատացել է։ Մասնավորապես.

  • տնտեսական աճի տեմպերը 9,6 տոկոսից նվազել են  6,7-ի,
  • լարին արժեզրկվել է 6 տոկոսով,
  • ԱԲ-ի արժութային պահուստները նվազել են 560 մլն դոլարով,
  • բնակչությունը մոտ 2 մլրդ լարիի ավանդները լարիից փոխել է դոլարի:

ՀԿ-ն նշում է՝ հաշվի առնելով Վրաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ Վրաստանը խոցելի է կիրառվող և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ։

«Թե որքան կվատթարանա տնտեսական իրավիճակը ապագայում, առաջին հերթին կախված է սպասվող պատժամիջոցների մասշտաբնից ու բովանդակությունից։ Պատժամիջոցների ընդլայնումն իր հերթին պայմանավորված է քաղաքական ճգնաժամի շարունակմամբ», — նշել է TI-ը:

TI-ի գնահատմամբ՝ Վրաստանն ունի փոքր (33 մլրդ դոլար) բաց տնտեսություն։ Տնտեսական գլոբալիզացիայի ինդեքսում Վրաստանը զբաղեցնում է 26-րդ տեղը, ինչը վկայում է բաց տնտեսության բարձր մակարդակի մասին։