![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-06-105234.png)
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ երկու օր առաջ դիմակավորված երկու անձ (տիտուշկաներ) հայտնվել են իր տան մոտ և հայհոյախառն խոսքեր ասել:
Ըստ օմբուդսմենի՝ սա կարմիր գիծ է, նման բան չի կարելի անել, «այդտեղ երեխաներ և ընտանիքի անդամներ են ապրում»:
Իոսելիանին հավելել է՝ նրանք տան պատերին հայհոյախառն գրառումներ են թողել: Արձագանքելով այն փաստին, որ մի քանի հոգի եկել են իր տուն և մուտքի պատերին գրառումներ են արել` PalitraNews-ի եթերում Իոսելիանին ասել է՝ ամենահիասթափեցնողն այն է, որ իրավապաշտպան կազմակերպությունները չեն արձագանքել այս փաստին։
Նաև հավելել է, որ չի վստահում մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, քանի որ, ըստ օմբուդսմենի՝ նրանք ընտրովի են վերաբերվում իրավունքներին և մարդկանց։ Իոսելիանին այս փաստը սպասելի է համարում:
Նշենք, որ օմբուդսմենը մի քանի անգամ բացեիբաց քննադատել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ ուժի կիրառումը: