Հռոմի Չամպինո օդանավակայանում հրդեհ առաջացնելու մեղադրանքով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Հրդեհի հետևանքով օդանավակայանի 2 աշխատակից վնասվածքներ են ստացել, թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։
Տղամարդը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Իտալիայի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին արձագանքել է միջադեպին՝ ասելով, որ անհրաժեշտ է շտապ հետաքննել միջադեպը։ Նրա խոսքով, տղամարդը Հռոմ է ժամանել մի քանի օր առաջ։