Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն X սոցիալական հարթակում պահանջել է ազատ արձակել Ամաղլոբելիին և բոլոր քաղբանտարկյալներին:
««Վրացական երազանք»-ը շարունակում է իր դաժան հարձակումը ժողովրդավարության վրա. մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելին և 52 քաղբանտարկյալներին», — գրում է Յուկնևիչենեն։
Հիշեցնենք. երեկ եվրոպացի քաղաքական գործիչները համատեղ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Ամաղլոբելին։