«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Ղազախստան։
Փետրվարի 5-6-ը նա կհանդիպի Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Կոբախիձեի այցերի շրջանակը վերջին ամիսներին արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին սահմանափակ է:
Աղմկահարույց ընտրություններից և ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028-ը կասեցնելու որոշմանը հաջորդած քննադատությունների ֆոնին Կոբախիձեն մեկնեց նախ Ադրբեջան, հետո ԱՄԷ, իսկ հետո Հայաստան: