Իվանիշվիլիի ցուցմունքից առաջ դատական նիստը մասամբ կասեցվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ցուցմունքից առաջ դատական նիստը մասամբ կասեցվել է: Դատավորի խոսքով, նպատակը «կոմերցիոն գաղտնիքները պահպանելն է»:

Իվանիշվիլին դատական նիստին միացել է հեռակա:

Գործը, որով Իվանիշվիլին հարցաքննվում է, դատախազություն է ներկայացվել սեփական նախաձեռնությամբ. նա իր նախկին աջ ձեռքին՝ Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրում է «կրիպտոարժույթների յուրացման մեջ», ինչը Բաչիաշվիլին հերքում է։

Գիորգի Բաչիաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդումը «խոշոր չափերի կրիպտոարժույթի յուրացման» և «ապօրինի եկամուտների օրինականացման» մեղադրանքով սկսվել է 2023 թվականի հուլիսին։

Գիորգի Բաչիաշվիլիին սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում։