«Բակուրիանի» ջուրը խմելուց հետո երեխան հոսպիտալացվել է

Վրաստանում անչափահասը հոսպիտալացվել է «Բակուրիանի ցիդա» շշից հեղուկ խմելուց հետո: Սննդի ազգային գործակալությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել։ Ըստ կլինիկայի՝ երեխայի վիճակն այս փուլում կայուն է։

«Բակուրիանի ցիդա» մանկական շշից ջուր խմելու պատճառով երեխայի ինտոքսիկացիայի մասին տեղեկությունը Radiotavisupleba լրատվամիջոցին հաստատել են Իաշվիլիի կլինիկայից և «Բակուրիանի»-ի սեփականատեր «IDS Բորջոմի Վրաստան»-ից։

Երկու աղբյուրների համաձայն՝ տուժածների մեծ թվի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ընկերությունից հայտնել են, որ նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել։