ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի՝ Վրաստանում իրենց գործունեության վերաբերյալ արված հայտարարությանը: ԱՄՆ դեսպանատունը Մդինարաձեի հայտարարութունը «ծայրեծայր սուտ» է որակել:
Վրաստանում միջքաղաքային երթևեկության տոմսերը հասանելի կլինեն մեկ առցանց հարթակում:
Հանրային ծառայությունում ադմինիստրատիվ պայմանագրով աշխատող անձինք աշխատանքից հեռացվելու և պայմանագրի խզման մասին կտեղեկացվեն երեք օր առաջ։ Նման դեպքում նրանց կփոխհատուցվի 2 ամսվա աշխատավարձի չափով։
Վրաստանի «Հանրային ծառայության բյուրոն» ապրիլի 1-ից կվերացվի:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) արձագանքել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությանը և Հատուկ քննչական ծառայությանը կոչ արել անհապաղ արձագանքել հանցագործությանը։
Թբիլիսիի Ապրիլի 9-ի փողոցում եվրոպամետ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի հայտարարած օրենսդրական փոփոխություններին, որոնցով պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին բանավոր վիրավորանքը կսահմանվի որպես վարչական իրավախախտում։
Փետրվարի 4-ին խորհրդարանի շենքում «անվտանգության դեղին մակարդակ» է գործում, ինչը նշանակում է` այցելուների մուտքը սահմանափակվել է, և ներս մտնել թույլատրվում է միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և հեռուստաընկերություններից հրավիրվածներին:
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X սոցիալական հարթակում հրապարակել է եվրոպացի խորհրդարանականների, քաղաքական գործիչների և հետազոտողների համատեղ հայտարարությունը. նրանք պահանջել են ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիին և կոչ են արել միջազգային վճռական գործողություններ սկսել:
«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ հերթական բռնի ուժի ցուցադրմամբ», — ասված է Լատվիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) X սոցիալական հարթակում։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, շարունակվող քաղաքական ճգնաժամի և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։
Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը, որ Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ է գտնվում և արդեն 137 օր հացադուլի մեջ է, դադարեցրել է ջուր և դեղորայք ստանալը։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնման համար մրցույթ է հայտարարվել:
Ռուս աստվածաբան և փիլիսոփա, ՌԴ «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցված Անդրեյ Կուրաևին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: