Շահումյանում ներքին ճանապարհների կառուցման մրցույթ է հայտարարվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնման համար մրցույթ է հայտարարվել: Մրցութային առաջարկի համաձայն՝ նախագծային հատվածը ներառում է 10 փողոց, իսկ վերականգնողական ճանապարհի ընդհանուր երկարությունը 3172 մետր է։

Ըստ մրցութային փաստաթղթի՝ ճանապարհը կլինի երկշերտ երկաթբետոնից: Մառնեուլիի քաղաքապետարանն այս նախագծի համար 1 մլն 697 հազար 579 լարիի մրցույթ է հայտարարել:

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքն ավարտի պայմանագիրը կնքելու օրվանից 420 օրվա ընթացքում։

Մրցույթը հայտարարվել է հունվարի 27-ին, վերջնաժամկետը փետրվարի 13-ից 18-ն է։