Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը, որ Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ է գտնվում և արդեն 137 օր հացադուլի մեջ է, դադարեցրել է ջուր և դեղորայք ստանալը։ Այս տեղեկությունը փետրվարի 2-ին հայտնել է Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիգովան՝ ամուսնու հետ հեռախոսազրույցից հետո։
«Աֆգանն ասաց, որ հացադուլը կշարունակի մինչև վերջ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մինչ չոր ծոմը սկսելը նա արդեն նիհարել էր 42 կգ», — ասել է Սադիգովան։
Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքական հետապնդումների հետ։