«Վրացական երազանք»-ը չի ուզում լսել հասարակության կարծիքը. Զուրաբիշվիլի

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի հայտարարած օրենսդրական փոփոխություններին, որոնցով պետական ​​քաղաքական պաշտոնյայի հասցեին բանավոր վիրավորանքը կսահմանվի որպես վարչական իրավախախտում։

Զուրաբիշվիլիի գնահատմամբ` այդ փոփոխությունը վկայում է վախի մասին։ Նրա խոսքով, իշխանությունը չի էլ ուզում համբերատար լինել և չի ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին։

«Սա միայն ցույց է տալիս, որ նրանք այնքան վախեցած են, որ չեն էլ ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին, էլ ուր մնաց՝ համբերատար լինեն։ Է՜հ… ինչ դժվար է, երբ քեզ հաղթում է սեփական ժողովրդի հանդեպ վախը…», — Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին։

Վրաստանում կրկին նախատեսվում է խստացնել օրենսդրությունը՝ ցույցերի ազատությունը սահմանափակելու նպատակով։

Խաղաղ ցույցերը սահմանափակող օրենքների նոր փաթեթ