
Փետրվարի 4-ին խորհրդարանի շենքում «անվտանգության դեղին մակարդակ» է գործում, ինչը նշանակում է` այցելուների մուտքը սահմանափակվել է, և ներս մտնել թույլատրվում է միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և հեռուստաընկերություններից հրավիրվածներին: Առցանց լրատվամիջոցների և մամուլի ներկայացուցիչների մուտքը խորհրդարանի շենք արգելված է:
Վիճահարույց ընտրությունների արդյունքում հրավիրված խորհրդարանի նիստում նախատեսված է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի ելույթը:
Վրաստանի 6-րդ նախագահի պաշտոնում Կղավելաշվիլիի լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության մի զգալի մասը, հասարակական կազմակերպությունները, կասկածահարույց է նաև մեծ թվով միջազգային գործընկերների համար։
Վրաստանի խորհրդարանի շենքում անվտանգության «դեղին» կամ «կարմիր» մակարդակները հայտարարվել են 2023 թվականի սեպտեմբերին 10-րդ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրամանագրի հիման վրա։