Նորվեգիան դիտարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, շարունակվող քաղաքական ճգնաժամի և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։

Գործակալությունը գրել է, որ բռնությունները, ձերբակալությունները, ազատ լրատվամիջոցների վրա աճող ճնշումները հստակ նշաններ են, որ «Վրացական երազանք»-ը երկիրը հեռացնում է եվրոպական և ժողովրդավարական ուղուց, ինչն ազդում է ռազմավարական հարաբերությունների վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ի կողմից վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը զուգահեռ, Նորվեգիան դիտարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։

«Նորվեգիան ձեռնարկել է հետևյալ միջոցները՝ Վրաստանի կառավարության մասնակցությամբ նոր նախագծերի կասեցում, բազմակողմ ուղիներով Վրաստանի կառավարության հետ համագործակցության ֆինանսական աջակցության կրճատում, քաղաքացիական հասարակության աջակցության ավելացում, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կասեցում.

Հունվարի 27-ին Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Շենգենյան գոտի առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական ​​և պաշտոնական անձնագրեր ունեցող վրացի ճանապարհորդների համար։ Նորվեգիան դիտարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը», — հայտնել են Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունից։