Թենգիզ Միկոյանցն այսօր կդառնար 61 տարեկան

Թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցն այսօր` փետրվարի 3-ին կդառնար 61 տարեկան:

Միկոյանցը կյանքից հեռացավ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ 60 տարեկանում:

Միկոյանցը 1987 թվականին ավարտել է Մոսե Թոիձեի անվան գեղարվեստի քոլեջը, 1996 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։

Թենգիզ Միկոյանցի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: