Նիկա Մելիան ազատ է արձակվել

«Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական ուժի առաջնորդներից Նիկա Մելիան, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել Tbilisi Mall-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, ազատ է արձակվել։

InterpressNews-ին Մելիայի փաստաբանը հայտնել է, որ Մելիան կալանավորվել է վարչական օրենսդրության համաձայն, ազատ է արձակվել գրավոր միջնորդությամբ։

Հիշեցնենք․ երեկ` եվրոպամետ բողոքի ակցիաների 67-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Tbilisi Mall-ի մոտ անցկացված բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկել։

Բերման ենթարկվածների թվում են եղել քաղաքական գործիչներ Գիգի Ուգուլավան, Նիկա Մելիան, Գիորգի Կիրթաձեն, Թենգո Թևզաձեն, Դիմա Բիձինաշվիլին և այլք։