Լիտվայի արտաքին գործերի նախարարը X սոցիալական հարթակում դատապարտել է Վրաստանում իրականացվող դաժան բռնաճնշումները։
Կեստուտիս Բուդրիսի խոսքով՝ Լիտվան կանգնած է վրաց ժողովրդի կողքին ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար նրա պայքարում։
«Մենք դատապարտում ենք Վրաստանում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների բռնաճնշման դեպքերը: Լիտվան կանգնած է վրաց ժողովրդի կողքին ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար նրա պայքարում», — ասել է Լիտվայի արտգործնախարարը: