Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը X սոցիալական ցանցում դատապարտել է Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության դաժան բռնությունները։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին.
«Այսօր երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան բռնաճնշումներն անընդունելի են։
Վրաստանը չի արդարացրել ԵՄ թեկնածու երկրի ակնկալիքները։ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին ազատության և ժողովրդավարության համար նրա պայքարում»,- գրել է Կալասը։
Հիշեցնենք. երեկ` փետրվարի 2-ին, եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը, Թբիլիսիում ակցիաներն ընթացել են բռնաճնշումներով և ձեռբակալություններով։