Լրատվամիջոցները դատապարտում են Պապուաշվիլիի՝ Publika-ին ուղղված սպառնալիքը

Վրաստանյան ավելի քան 40 լրատվամիջոցներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Publika-ին ուղղված Շալվա Պապուաշվիլիի սպառնալիքը։

«Փետրվարի 1-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրապարակայնորեն հարձակվել է Publika անկախ առցանց հրատարակության վրա այն բանից հետո, երբ լրատվամիջոցը տեղեկատվություն է տարածել փետրվարի 2-ին Tbilisi Mall-ի մոտ նախատեսված բողոքի ցույցի մասին։

Պապուաշվիլին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, թե մայրուղու փակման մասին տեղեկության տարածմամբ Publika-ն քրեական հանցագործություն մասին է գովազդում։ Նա նաև սպառնացել է պատասխանատվության ենթարկել Եվրամիությանը, որը, ըստ նրա, ֆինանսավորում է լրատվամիջոցին»,-նշված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարծում են, որ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությունն անկախ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու կոպիտ փորձ է, ծառայում է նրանց գործունեությունը սահմանափակելուն։

Բացի այդ, լրատվամիջոցները հայտարարությամբ դատապարտել են «ռեժիմի քաղբանտարկյալ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» անկախ առցանց հրատարակությունների հիմնադիր-ղեկավար Մզիա Ամաղլոբելիի ձեռբակալությունը»։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Շալվա Պապուաշվիլիի հայտարարությունը՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ջանքեր գործադրել՝ կանգնեցնելու Վրաստանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հետապնդումները։ Բացի այդ, մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Publika-ի խմբագրական թիմին, որն իր ստեղծման օրվանից անաչառ կերպով լուսաբանում է երկրում ընթացող գործընթացները»,- ասված է հաղորդագրությունում։

Հայտարարությունը ստորագրել ավելի քան չորս տանյակ  լրատվամիջոցներ, այդ թվում են TV Pirveli-ն, InterPressNews-ը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ևս միանում է հայտարարությանը։

Նշենք, որ փետրվարի 1-ին «Վրացական երազանք»-ի առաջնորդ Շալվա Պապուաշվիլին կիսվել է Publika-ի հայտարարությամբ` որտեղ լրատվամիջոցը տեղեկատվություն էր տարածել փետրվարի 2-ին Tbilisi Mall-ի մոտ նախատեսված բողոքի ցույցի մասին։