Բողոքի ցույց «Թբիլիսի մոլ»-ի տարածքում

Այսօր` փետրվարի 2-ին Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը ակցիա է անցկացվում «Թբիլիսի մոլ»-ի հարակից տարածքում։ Ցուցարարները մտադիր են փակել մայրուղին։ Միևնույն ժամանակ ցուցարարները բողոքը ներկայացրել են առևտրի կենտրոնում՝ աշխատակիցներին կոչ արել գործադուլ անել:

Նրանց պահանջն անփոփոխ է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ ապօրինի բերման ենթարկվածներին։

Դեպքի վայրում գործում է ոստիկանության հատուկ մոբիլիզացիա։

«Թավիսուփալի» համալսարանի շենքի մոտ նույնպես ուսանողներ են հավաքվում։ Նրանք երթով կշարժվեն դեպի «Թբիլիսի մոլ» և կմիանան բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին։

Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» արագացված կերպով օրենք է ընդունել, որով ճանապարհների փակումը դարձել է քրեական օրենսգրքով պատժելի արարք։ Հանրահավաքից առաջ ՆԳՆ-ն երկու նախազգուշական հայտարարություն էր տարածել: