Փետրվարի 2-ի ակցիաների ժամանակացույց

Փետրվարի 2-ին Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրն է։ Հայտնի է Թբիլիսիում և շրջաններում նախատեսված բողոքի ցույցերի ժամանակացույցը, որը ներկայացնում ենք ստորև.

Թբիլիսի:

  • 16:00` Ուսանողների համատեղ երթ դեպի Tbilisi Mall,
  • 16:00` բողոքի ակցիա «Մինչև վերջ», Tbilisi Mall-ի մոտ.
  • 19:00` Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերություն մոտ,
  • 20:00` Հանրահավաք Վրաստանի խորհրդարանի դիմաց,

Ախալցիխե

  •  18:00- «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ.

Բաթումի

  • 19:00` «Հայրենիքի ծառայության մեջ» Սահմանադրական դատարանի մոտ,

Զուգդիդի

  • 18:00- «Պայքար մինչև հաղթանակ», Զինվորական վարչակազմի դիմաց
  • 18:00- մանիֆեստ` «Նոր թատրոնի բողոքի երթը մարզերում»,

Թելավի

  • 18:00` Եվրոպամետ բողոքի ակցիա Թելավիում՝ քաղաքապետարանի դիմաց,

Քութաիսի

  • 19:00- «Այո Եվրոպային, Ոչ Ռուսաստանին», Քութաիսիի քաղաքապետարանի դիմաց։

Մայրաքաղաքի և մարզերի քաղաքացիները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ անմեղ բերման ենթարկվածներին և անցկացնել նոր ընտրություններ։