Փետրվարի 1-ին ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ խուզարկություն է իրականացրել Թբիլիսիում գտնվող ակտիվիստների և քաղաքացիների տներում:
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկել են քաղաքացի Իսակո Դևիձեի և ֆեյսբուքյան «Դաիտովե» խմբի ադմինիստրատորների՝ Իլյա Ղլոնտիի և Նենսի Վոլանդի (Քրիստինե Բոտկովելի) տները։
Ղլոնտիին խուզարկության ավարտելուց հետո բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ենթադրաբար՝ հարցաքննության։
«Ռադիո Ազատության» փոխանցմամբ` ոստիկանական բաժանմունք տանելիս Իլիա Ղլոնտին ասել է, որ իր տան խուզարկությունը կապված է փետրվարի 2-ին հայտարարված հանրահավաքի հետ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) հատուկ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով քաղաքացիական ակտիվիստների տներում կատարված խուզարկություններին և քաղաքացիների ձերբակալություններին։
Կազմակերպության գնահատմամբ՝ ռեժիմը երկիրը տանում է դեպի ռեպրեսիաների նոր փուլ։
TI-ը դատապարտում է անօրինական ռեժիմի բռնի քաղաքականությունը խաղաղ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ և կոչ է անում Իվանիշվիլիին և ռեժիմի այլ պաշտոնյաներին դադարեցնել բռնաճնշումները սեփական բնակչության նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալներին և անցկացնել նոր ընտրություններ: