Վրաստանում առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը (առանց միջբանկային վարկերի) գերազանցում է 60 մլրդ լարին։
Տնտեսագետների գնահատմամբ Վրաստանում վարկերի բարձրացումը կարող է կապված լինել բազմաթիվ գործոններով։
Ըստ Ազգային բանկի տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր վարկերի լարիզացիայի (լարիզացիան Վրաստանում լարիի օգտագործման մասնաբաժինն է) գործակիցը կազմել է 57,22 տոկոս: Նախորդ ամսվա վերջի համեմատ այն աճել է 0,484 տոկոսով (առանց փոխարժեքի ազդեցության՝ աճել է 0,56 տոկոսով)։
Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին մինչև 2024 թվականը, հատկանշական է, որ հիփոթեքային և սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ տարվա հատկապես վերջին եռամսյակում բնութագրվել է ընդհանուր աճի միտումով։
Ավելի կոնկրետ, նախորդ տարվա դեկտեմբերին անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով տրամադրված անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 12,63 տոկոս (նոյեմբերին` 12,03 տոկոս), իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքը` 18,16 տոկոս (նոյեմբերին այն կազմել է 17,75 տոկոս)։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին ասում է, որ աճի ներկայիս սանդղակը դեռևս որևիցե ենթադրություններ անելու հնարավորություն չի տալիս, թեև կարող է կապված լինել երկրում ընթացող տարբեր գործառույթների հետ.
«Բանկային տոկոսադրույքները որոշվում են բազմաթիվ գործոններով. փոխառության արժեքը, վարկերի պահանջարկը, միջբանկային մրցակցությունը, կանոնակարգման մակարդակը, ռիսկերի/ակնկալիքների մակարդակը: Քաղաքական գործոնը ևս, միակը չէ, բայց մեկն է վերը թվարկված պատճառներից, չնայած այս պահի դրությամբ աճի ներկայիս սանդղակը մեզ դեռ կոնկրետ եզրակացություններ անելու հնարավորություն չի տալիս»,-ասում է Էլիզբարաշվիլին:
Փորձագետներից ոմանք նշում են, որ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ տնտեսական մեկուսացումն անխուսափելի էր․ այդ դեպքն էլ դրա վառ օրինակն է:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշում է՝ «Պետությունը, այս դեպքում Վրաստանը, երբ մեկուսանում է արևմտյան գործընկերներից, չեղարկում է տասնամյակների կայացած ռազմավարական գործընկերությունը և ԵՄ անդամակցության գործընթացը, ապա անխուսափելի է դառնում նաև երկրի տնտեսական մեկուսացումը»:
«Տնտեսության մեկուսացումը կապված է ինչպես ուղիղ արտաքին ներդրումների, այնպես էլ այն վարկերի հետ, որոնք Վրաստանին տրամադրում էին ցածր տոկոսներով, և սա իր ուղիղ ազդեցությունն ունի երկրի ընդհանուր մակրոտնտեսական տվյալների, այդ թվում տնտեսական աճի և բանկերի հնարավորությունների վրա՝ ստանալ լիկվիդային ռեսուրսներ, որպեսզի ապահովվի ցածր տոկոսադրույքը», — ընդգծում է Թումասյանը:
Թումասյանի կարծիքով, սա ուղիղ կապ ունի երկրում տիրող իրավիճակի հետ. ըստ նրա՝ ցավոք սպասվում է, որ առաջիկա ամիսներին տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա:
«Տնտեսական վերլուծաբանների տվյալներով իսկապես առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական իրավիճակը Վրաստանում կարող է վատանալ, և դա վերաբերելու է ինչպես վրացական լարիի փոխարժեքի (դոլարի և այլ դրաարժույթների հանդեպ), այնպես էլ ինֆլացիոն տվյալների վրա: Այս ամենը կապված է տնտեսական աճի և ներդրումների նվազման հետ, նաև շարունակ թանկացող, այդ թվում լիկվիդացիոն ֆինանսական շուկայի հետ, քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է», — ասաց Թումասյանը: