Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X հարթակում գրում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հրատարակությունների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակման պահանջի վերաբերյալ։
«Վրաստանի բարեկամնե՛ր, միացե՛ք ինձ և վրացի ժողովրդին՝ լրագրող Մզիա Ամաղլոբելիին «Վրացական երազանքի» բանտից փրկելու հարցում։ Մզիայի հացադուլի 20-րդ օրն է»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։