Մելաձեն համերգով հանդես եկավ Թբիլիսիում (Տեսանյութ)

Ռուսաստանցի էստրադային երգիչ Վալերի Մելաձեն իր 50-ամյա տարեդարձի շրջանակներում տևական ընդմիջումից հետո մայիսի 7-ին  համերգային ծրագրով հանդես եկավ Թբիլիսիի «Սպորտի պալատում»:

2

Իր ստեղծագործական կյանքում  առաջին մենահամերգը Մելաձեն ունեցել է 1992 թվականին: 1995-ին լույս է տեսել նրա առաջին սոլո ալբոմը: 2006-ին Մելաձեն ստացել է Ռուսաստանի փոփ արվեստի վաստակավոր երգչի կոչում:

Համերգի ժամանակ բեմից երգիչը նշեց, որ Թբիլիսիում առանձնահատուկ անհանգստությամբ է ներկայանում, վերջում այնուամենայնիվ հավելեց, որ համերգից գոհ է մնացել: Գոհ էր նաև հանդիսատեսը.

«Մենք ուղղակի հիացած ենք համերգով: Իր շքեղ ձայնով երգեց առանց ֆոնոգրամայի: Ամեն Безымянныйինչ բնական ու հասարակ էր, այս զգացմունքների ներքո ուղղակի անհնար էր չպարել»:

«Ես Ղրիմից եմ, Թբիլիսիում իրականացավ իմ երազանքը․ Ես մասնակցեցի Մելաձեի համերգին»,-ասաց Ղրիմից հատուկ համերգի համար Թբիլիսի ժամանած տիկինը:

«Մելաձեի երգերը սկսել եմ լսել նրա երգելու պահից ևեթ: Թեհրանից հատուկ  այս համերգի համար եմ Վրաստան ժամանել: Գիտեմ նրա բոլոր երգերը»,-ասաց Մելաձեի երկրպագուն՝ կատարելով նրա երգերից մի քառյակ:

Մայիսի 9-ին նախատեսվում է Մելաձեի համերգը Բաթումիում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Թողնել պատասխան