Վրաստանում գրիպի վիրուսի պիկն է

Վրաստանում գրիպի, այդ թվում՝ խոզի գրիպի տարածման պիկն է, հիվանդանոցները ծանրաբեռնված են։ Բժիշկները քաղաքացիներին հորդորում են զգույշ լինել։

Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, դեկտեմբերի երկրորդ կեսից հիվանդանոց դիմողների թիվը կտրուկ աճել է։

«Բնակչությունն ավելի շատ հիշում է խոզի գրիպը, բայց մեզ՝ բժիշկներիս համար էական չէ, թե որ գրիպն է դա։ Բոլոր շնչառական վիրուսային վարակներից գրիպն այն է, որին մենք ամենաշատ ուշադրություն ենք դարձնում, քանի որ դա է ամենից հաճախ բարդություններ առաջացնում: Հենց գրիպն է նրանց հասցնում հիվանդանոց, ցավոք, երբեմն նույնիսկ մահացության պատճառ դառնում», — ասել է Չխաիձեն։

Համաճարակաբանները Վրաստանում գրիպի սեզոն են համարում նոյեմբեր-մարտ ամիսը։ Հիվանդացության գագաթնակետը տեղի է ունենում ամեն տարի տարբեր ամիսներին, առավել հաճախ՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում գրիպի դեպքերի կտրուկ աճը սկսվել է դեկտեմբերի երկրորդ կեսից։ Այն ժամանակ գրիպի դեպքերի համամասնությունը կազմում էր 25 տոկոս։ Այն իր առավելագույնին է հասել հունվարի երրորդ շաբաթում՝ հասնելով 60 տոկոսի։ Այժմ ​​կազմում է 58 տոկոս։

«Խոզի գրիպ»-ը, որ հայտնի է նաև որպես H1N1, 2009 թվականին է տարածվել աշխարհում, խլել է 280 հազար մարդու կյանք: H1N1-ը բնութագրվում է.

  • բարձր ջերմություն (38°C), բայց ոչ միշտ,
  • մկանային ցավ,
  • քրտնարտադրություն, սարսուռ,
  • հազ,
  • կոկորդի ցավ,
  • քթարտադրություն,
  • հոգնածության և թուլության զգացում,
  • փսխում (հազվադեպ):

Փսխում, չնայած հազվադեպ