Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցի «Սմարթ» սուպերմարկետի շենքի 2-րդ հարկում պայթյուն է որոտացել` վնասելով շենքի հետևի հատվածը, դեպքի վայրում մոբիլիզացվել են փրկարարական խմբերը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նշել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկա։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչները։
Տեղեկության համաձայն՝ պայթյունի հետևանքով պոկվել են շենքի երկրորդ հարկին ամրացված երկաթե կառույցները։ Դրանք վնասել են հարակից բնակելի տների դռներն ու պատուհանները։
SKnews.ge-ի փոխանցմամբ, վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սուպերմարկետի շենքի երկրորդ հարկում գտնվող ջրատաքացուցիչի պատճառով, որը կշռում է մի քանի տոննա։