Վրաստանն ու Լիտվան առաջիկայում կիբերանվտանգության խումբ կհիմնեն: Նպատակը` տեղեկատվական ու կիբեր սպառնալիքներից ապահովագրումն է:
Վրաց-լիտվական խմբի կազմում կներգրավվեն ոլորտի փորձագետները:
Հարցը քննարկվել է ապրիլի 11-ին երկու երկրների կիբեր անվտանգության հարցերով զբաղվող պետական մարմինների համատեղ նիստում:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո պաշտպանական համակարգերի դեմ կիրառված տեղեկատվական և կիբեր սպառնալիքներին: Տեղեկացնում է Agenda.ge-n: