«Վրացական երազանք»-ը դադարեցրել է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քննադատական ​​բանաձևի ընդունումից հետ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

Այս որոշման մասին Ստրասբուրգից հայտարարել են Թեա Ծուլուկիանին և Գիվի Միքանաձեն։  Նրանց հայտարարությունը հեռարձակվել է «Իմեդի»-ի հատուկ եթերում Թբիլիսիի ժամանակով 22:18-ին։

Դրանից կարճ ժամանակ առաջ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին և մինչեւ 2025 թվականի ապրիլ հայտարարել նոր խորհրդարանական ընտրություններ։

Դրանից բացի, ԵԽԽՎ-ի որոշմամբ` «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները «սահմանափակ իրավունքներով» են ճանաչվել։

Նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում. ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը