Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Booking.com հյուրանոցների ամրագրման հայտնի ծառայությունում Աբխազիան որպես առանձին երկիր հիշատակելու հարցին։
Նախարարությունից տեղեկացրել են, որ ծառայության աշխատակազմն արդեն սկսել է «օկուպացված տարածքների» հետ կապված անճշտությունների շտկման գործընթացը։
Հիշեցնենք՝ օրերս սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատեր ահազանգել են, որ Booking.com -ում Աբխազիան չի նշվում որպես Վրաստանի մաս։
«Համատեղ ջանքերով հասել ենք նրան, որ կայքում մի շարք լեզուներով օկուպացված Աբխազիան նշվի որպես Վրաստանի մաս»,- տեղեկացրել են նախարարությունից՝ նշելով, որ աշխատանքներ են ընթանում նաև մյուս բոլոր տարբերակներում ևս հարցը շտկելու ուղղությամբ։