Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված 26-ամյա Անրի Կվարացխելիային և 18-ամյա Սաբա Ջիքիային դատարանը թողեց կալանքի տակ:
Անրի Կվարացխելիային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ոստիկանի վրա հարձակում գործելուն։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Կվարացխելիային սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Կալանքի մեջ է մնում նաև 18-ամյա Սաբա Ջիքիան։
Դատախազությունը վերջինիս մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի նույն հոդվածով, ինչ Կվարացխելիային։ Ըստ դատախազության նա հարվածել է հատուկ ջոկատայինին, սակայն Ջիքիան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: