ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Մզիա Ամաղլոբելիին

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։

«Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Մզիա Ամաղլոբելիին հացադուլի 17-րդ օրը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։ Ազատ մամուլը և արդար դատաքննության իրավունքը Եվրամիության արժեքների հիմքն են»,- ասված է Վրաստանում Եվրամիության առաքելության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Լրատվամիջոցների տնօրենը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։

Ամաղլոբելին առաջին անգամ ձերբակալվել էր վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում», ներկայացնում էր բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: