Մարգվելաշվիլին միացավ սահմանադրության փոփոխությունների քննարկումներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 8-ին միացել է սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ընթացող հանրային քննարկումներին։

Գիորգի Մարգվելաշվիլին այդ առիթով մեկնել է Բաթումի։ Մայիսի 9-ին երկրի նախագահը մասնակցելու է Զուգդիդիում նախատեված քննարկմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը, ով համաձայն չէ երկրի Մայր օրենքի՝ սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած մի շարք կետերի հետ, պատրաստակամություն է հայտնել մասնակցել Վրաստանի տարբեր շրջաններում ծրագրված հանրային քննարկումներին։

Մարգվելաշվիլին չի մասնակցել միայն սահմանադրության նախագծի հանրային քննարկումների առաջին հանդիպմանը։

Թողնել պատասխան