Արևմուտքում կրթություն ստացած գործիչների կոչը

Արևմուտքում կրթություն ստացած վրացի ուսանողներն ու մասնագետները համատեղ հայտարարություն են տարածել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային ավտորիտարիզմի դեմ վրաց հասարակությանն աջակցելու համար։

Հայտարարության մեջ նրանք Վրաստանի գործընկերներին կոչ են անում մեծացնել ճնշումը ոչ լեգիտիմ կառավարության վրա, քաղհասարակության աջակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի, որպեսզի վրաց հասարակությունն ի վիճակի լինի վերջ դնելու առկա ճգնաժամին, երկիրը զարգացման ուղի վերադարձնելու։

«Մեզ անհրաժեշտ է գործնական աջակցություն, փորձաքննություն և ռեսուրսներ ազատ ու ժողովրդավարական ապագա ապահովելու համար»,- ասված է ուղերձում։

Հայտարարությունը ստորագրել է ավելի քան 60 քաղաքացի։