Ռուսթավելիի պողոտայում վերսկսվել է եվրոպամետ բողոքի ցույցը։
Արդեն 62-րդ օրն է, ինչ քաղաքացիները պահանջում են երկրում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածներին։
Ցույցի մասնակիցներին հաջողվել է փակել ճանապարհը, իսկ Ռուսթավելիի պողոտայում մոբիլիզացված են ոստիկանական խմբեր։
Թբիլիսիում ընթանում է նաև արվեստագետների բողոքի ակցիան։ Արվետագետների պահանջները նույնպես անփոփոխ են։
Թբիլիսիից բացի, ակցիաներ են ընթանում նաև մարզերում։