Թբիլիսիի «Լիլո մոլ»-ում, որը հայտնի է նաև «Լիլոյի շուկա» անվամբ, խոշոր հրդեհ է: Դեպքի վայրում աշխատում է մոտ 15 հրշեջ-փրկարարական ջոկատ։
Հրդեհը բռնկվել է առնվազն 5000 քմ տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Սա առաջին դեպքը չէ, երբ հրդեհ է բռնկվում Թբիլիսիի շուկայում։ Տարիներ առաջ հրդեհը ոչնչացրել էր Վարկեթիլիում և «Սադգուրիս մոեդանի»-ում գտնվող առևտրի տարածքները։