ԶԼՄ-ների ներկայացուցիչների ակցիան` հաջակցություն Մզիա Ամաղլոբելիի

Թբիլիսիի Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչները հերթական հանրահավաքն են անցկացնում՝ ի համերաշխություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։

Բողոքի մասնակիցները հանրահավաքի վայր են բերել պաստառներ` «Ազատություն Մզիա Ամաղլոբելիին» մակագրությամբ։

Բողոքի մասնակիցները պահանջում են ազատ արձակել վերոնշյալ լրատվամիջոցների հիմնադրին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները կառավարությանը պատասխանատու են համարում Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի համար։ Նրանց խոսքով` 17-օրյա հացադուլից հետո Ամաղլոբելիի առողջությանը լուրջ վտանգ կարող է սպառնալ։

Բողոքի մասնակիցները կոչ են անում Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեին կատարել իր գործառույթը, հետաքննել պետական ​​պաշտոնյաների չարաշահումները և Մզիա Ամաղլոբելիին տուժողի կարգավիճակ տալ։ Նրանք պահանջում են նաև դադարեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի լիազորությունները։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն Մզիա Ամաղլոբելիին», «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Ամաղլոբելին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` հարձակում ոստիկանի, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի կամ պետական ​​այլ ներկայացուցչի կամ հասարակական հիմնարկի վրա։