Վրաստանի ԶԼՄ-ների տարածաշրջանային ասոցիացիան (GRMA) համերաշխություն է հայտնել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին. նա արդեն 17-րդ օրն է հացադուլի մեջ է։
«Կոչ ենք անում պատկան մարմիններին՝ բժշկական անձնակազմի ներգրավմամբ, խստորեն վերահսկել Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը և դրա մասին տեղեկատվություն տրամադրել հանրությանը»,- ասված է GRMA-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն` կազմակերպությունը կարծում է, որ Մզիա Ամաղլոբլիի նկատմամբ խափանման միջոց կալանքն անհամաչափ է և անարդար։
«Համերաշխություն Մզիա Ամաղլոբելիին»,- գրել է GRMA-ն։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։