
Այսօր եվրոպամետ ցույցերի 61-րդ օրն է։ Ռութավելիի պողոտան փակ է։
Թբիլիսիի փողոցներով ընթանում է երթ արտահերթ ընտրություններ նշանակելու և ռեժիմի բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։
Առաջին Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների երթը շարժվել է դեպի խորհրդարան։
«Այսօր ես Մզիան եմ». այսպիսի մակագրություններ են այն պաստառների վրա, որոնք իրենց հետ բերել են ցուցարարները` հաջակցություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին. նրանք վանկարկում են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին, կոչ նոր ընտրությունների»։
Շարունակվում են նաև Հանրային հեռուստաընկերության մոտ ընթացող բողոքի ակցիան ու բացօթյա հեռարձակումը։ Այսօր կոմպոզիտորները, դաշնակահարները, երաժիշտները խոսել են իրենց ասպարեզում ընթացող գործընթացների և ստեղծագործող մարդկանց առօրյայի մասին։
Զուգահեռաբար, այսօր ակցիաներ են անցկացվել նաև Վրաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բաթումիում։
Բաթումիում ընթացող եվրոպամետ բողոքի ցույցի մասնակիցները նամակներ են գրել Մզիա Ամաղլոբելիին` բանտ ուղարկելու նպատակով։