Երեկվա օրը համառոտ. հունվարի 27

Եվրամիությունը կասեցրել է վրաստանյան դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։

Էստոնիան առաջարկում է քննարկել Վրաստանի համար ԵՄ/Շենգենյան երկրներ առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հարցը։

Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը կարծում է, որ այժմ ամենակարևորն ու արդյունավետը կլինի «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը։

Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ախալքալաքի մասին։ Նա ասել է, որ Ախալքալաքում ցանկացած քայլ ձեռնարկելիս Հայաստանը դա պետք է համաձայնեցնի Վրաստանի կառավարության հետ:

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի վերջին նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն:

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած բռնության գործով տուժող է ճանաչվել։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ «Բաթումելեբի« և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կյանքը վտանգի տակ է, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Ամաղլոբելին արդեն 16-րդ օրն է՝ հացադուլ է անում:

Վրաստանի Զուգդիդի քաղաքի շրջանային դատարանն ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Սիճինավային տուգանել է 2000 լարիի չափով՝ հանրահավաքի ժամանակ դեմքը ծածկելու համար։ Սիճինավան մեղավոր է ճանաչվել հունվարի 23-ին տեղի ունեցած հանրահավաքում դեմքը շարֆով ծածկելով օրենքը խախտելու համար։

Հանրային հեռարձակողի («Առաջին ալիք») շենքի մոտ հունվարի 29-ին նախատեսված բողոքի ակցիային արձագանքել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդը։ Ըստ խորհրդի` «որոշ քաղաքացիներ փորձում են սեփական կամքը թելադրել Հանրային հեռարձակողին»։

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն հեռացել է Վրաստանից:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը հանրակրթական դպրոցների համար 3 հիմնական նորամուծություն է կատարել:

Վրաստանում դպրոցական գնահատականները հաշվի կառնվեն բուհ ընդունվելիս:

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը վրացական պետական ​​լրատվամիջոցներին մեղադրում է մշակութային ժառանգության նկատմամբ հեղինակային իրավունքի խախտման համար։