Թբիլիսիի հասարակական տրանսպորտում՝ ավտոբուսներում և միկրոավտոբուսներում, վճարման սարքերը միացվել են, տեղեկությունը Radiotavisupleba լրատվամիջոցին փոխանցել են քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունից։
Ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով օրական ավելի քան 700 հազար ուղևոր է երթևեկում։ Քաղաքապետարանի պահանջով տրանսպորտում տեղադրված վճարային մեքենաներն անջատվել են մոտ մեկ ժամով, մինչ այդ սարքերից հնչում էին բողոքի ցույցերի ձայնագրություններից հատվածներ:
Այսօր՝ հունվարի 24-ին, լրանում է եվրոպամետ բողոք ցույցերի 58-րդ օրը։ Եվրոպամետ ցույցերի հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն է, ինչպես նաև ազատ արձակել ցույցերի մասնակիցներին, ովքեր ձերբակալվել են քրեական օրենքով։
Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ առաջիկա չորս տարիներին այլևս չի բարձրացնի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը: