Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Թբիլիսիում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանին:
Եվրամիության հանձնակատար երկօրյա այցի ընթացքում կհանդիպի երկրի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում կստորագրվի 32 մլն եվրո արժողությամբ «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» (Technical Cooperation Facility – TCF) ֆինանսական պայմանգիրը, որը նպատակ ունի աջակցել Ասոցացման համաձայնագրի իրականացմանը: