Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել վրաստանյան զարգացումների վերաբերյալ

Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային հանրությանը աջակցել և պաշտպանել 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, քաղաքացիական հասարակությանը և ցուցարարներին։

Էստոնիայի խորհրդարանի 49 պատգամավորներ Վրաստանի ժողովրդին սատարող հայտարարություն են ներկայացրել, որին աջակցել են խորհրդարանի 59 պատգամավորներ՝ դեմ են եղել 9-ը։

«Վերջին տասնամյակների ընթացքում Էստոնիան մտահոգությամբ է հետևում վրաց հասարակության բևեռացմանը և Վրաստանում ժողովրդավարական ընտրություններին միջամտելու առումով Ռուսաստանի գործողություններին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցած հոկտեմբերին անցկացվել են բռնության և ահաբեկման միջավայրում ` չարտացոլեցին վրաց ժողովրդի ազատ կամքը»,- ասված է հայտարարության մեջ։