Թբիլիսիի խորհրդարանի դիմաց եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։
Այսօր բողոքի ակցիաների 56-րդ օրն է. ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին։
Հիշեցնենք, բողոքի ակցիաները Վրաստանում սկսվել են Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո, ըստ որի Վրաստանը հետաձգել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը։