Վրաստանյան եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված երկու երիտասարդ հացադուլ են սկսել՝ ի համերաշխություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների բանտարկված հացադուլ անող հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի:
Հացադուլ է հայտարարել նախ Ռևազ Կիկնաձեն, հետո՝ Նիկոլոզ Ջավախիշվիլին: Նրանց շահերը պաշտպանում է փաստաբան Էլգուջա Ավսաջանիշվիլին։
- 20-ամյա Ջավախիշվիլին ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի մեկնարկից երկու օր անց։ Նա մեղադրվում է պիրոտեխնիկա նետելու մեջ: Ջավախիշվիլին դիջեյ է, ընտանիքը սոցիալապես անապահովի կարգավիճակ ունի։
- Կիկնաձեն նույնպես կալանավորված է մեկուկես ամիս. նա ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 6-ին և մեղադրվում է «խմբակային բռնության» մեջ։
- Ամաղոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին։ Գործընկերների խոսքով՝ հացադուլի մեջ է արդեն 11 օրն:
Իրավաբանների կարծիքով՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադրի նկատմամբ մեղադրանքն ու խափանման միջոցն իրավական տրամաբանությունից դուրս են. դրանք անարդար են ու չհիմնավորված։ Իսկ Ամաղլոբելիի ապտակը ոստիկանին` չի կարելի հարձակում համարել։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։