2024 թվականի դեկտեմբերի տվյալներով` ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեցտարի աճել է, սակայն ամսական կտրվածքով՝ նվազել է։
Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի (PMCG) հետազոտության համաձայն՝ ցուցանիշը ցույց է տալիս տարեկան 1,8% աճի տեմպ: Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին ամսական աշխատավարձ է ստացել 982 հազար 802 մարդ։ Ամսական կտրվածքով նվազումը կազմել է 2,5%։
Հարկ է նշել նաև, որ դեկտեմբերին ավելի քան 146 հազար մարդու աշխատավարձը տատանվել է մինչև 600 լարիի (206 դոլար) սահմաններում, ավելի քան 206 հազար մարդ ստացել է մինչև 1200 լարի (412 դոլար), ավելի քան 324 հազարը ստացել է վարձատրություն 1200-2400 լարիի (412-825 դոլար) սահմաններում, իսկ 284 հազար մարդու աշխատավարձը գերազանցել է 2400 լարին։
Միևնույն հետազոտության համաձայն՝ 9 հազար 600 և ավելի լարի (3 հազար 301 դոլար) ստանում է աշխատողների 4,6%-ը: