Ակցիա` հաջակցություն Մզիա Ամաղլոբելիի

Այսօր՝ ժամը 15:00-ին, Թբիլիսիի Խորհրդարանի շենքի մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։ Ամաղլոբելիի գործով համատեղ հայտարարությամբ հանդես կգան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Ամաղլոբելին արդեն 11-րդ օր է՝ ինչ հացադուլ է անում։

Երեկ՝ հունվարի 21-ին, հայտնի դարձավ, որ Քութայիսիի վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել Մզիա Ամաղլոբելիի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը։

Հունվարի 20-ին Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) նախագահ Նոնա Քուրդովանիձեն հայտարարել էր, որ եթե Քութայիսիի վերաքննիչ դատարանը չփոխի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը (կալանքը), ապա փաստաբանները կդիմեն Ստրասբուրգի դատարան։

Հիշեցնենք, Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 12-ին` Բաթումիում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելուն։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։