Մզիա Ամաղլոբելիի գործով վերաքննիչ բողոքի ժամկետը խախտվել է

Մզիա Ամաղլոբելիի գործով վերաքննիչ բողոքի ժամկետը խախտվել է. Ըստ կանոնակարգի, երեկ՝ հունվարի 20-ին, պետք է հայտարարվեր` արդյոք Քութաիսիի վերաքննիչ դատարանը կընդունի Ամաղլոբելիի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը, թե ոչ, սակայն որոշումը դեռ հայտնի չէ։

«Batumelebi»-ի և «Netgazet»-ի հիմնադիրը Ռուսթավիի բանտ տեղափոխվելուց հետո հունվարի 14-ից ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել և միայն ջուր է ստանում։ Ինչպես «Mtavari» ալիքին հայտնել է փաստաբան Ջաբա Քաթամաձեն` կալանավորված լրագրողի առողջական վիճակը ներկայումս բավարար է։

Այսօր լրագրողները հերթական ակցիան են անցկացրել ի պաշտպանություն Մզիա Ամաղլոբելիի Բաթումիում՝ Հատուկ քննչական ծառայության գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում են հետաքննել Բաթումիի ոստիկանապետի անմարդկային վերաբերմունքը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ։

Ակցիա Բաթումիում` ի պաշտպանություն Մզիա Ամաղլոբելիի